Ծառայություններ
Fast Modern House-ում մեր կողմից մատուցվող ծառայությունները իդեալական են ձեր տան կարիքների համար: Վերանորոգումից մինչև վերանորոգում, մենք հոգում ենք յուրաքանչյուր մանրուքի մասին, որպեսզի ձեր տունը կամ բնակարանը լավագույն տեսք ունենա:
Էլեկտրականություն
Վերանորոգման ամենակարևոր բաղադրիչնեից մեկը էլեկտրամոնտաժման աշխատանքներն են, հենց այս աշխատանքներից են կախված վերանորոգման երկարակեցությունը և հուսալիությունը։ Էլեկտրամոնտաժային աշխատանքների համալիրը սկսվում է նախագծի և տեխնիկական բնութագրերի պատրաստումից, ինչպես նաև պատվիրատուի հետ դրանց համաձայնեցումից:
Աշխատանքները իրականացվում են մի քանի փուլով
- սխեմայի գծագրում
- տեղադրման մեթոդի ընտրություն (բաց կամ փակ)
- նյութերի ընտրություն
- հորատման աշխատանքներ (պատ, հատակ, առաստաղ)
- լարերի անցկացում և տուփերի տեղադրում
- բաժանման և ավտոմատ անջատիչների տուփերի տեղադրում
- վարդակների, անջատիչների և լույսերի տեղադրում
Fast modern house-ն իրականացնում է էլեկտրամոնտաժման ամբողջական աշատանքներ՝ տարբեր մեթոդներով, կախված հաճախորդի ֆինանսական կարողություններից և նախասիրություններից։
Սանտեխնիկա
Յորաքանչուր վերանորոգման ամենակարևոր բաղադրիչներից մեկը հենց որակյալ սանտեխնիկայի աշխատանքներն են, ուստի այս հարցում պետք է շատ հետևողական լինել, չպետք է գումար խնայել ոչ նյութերի, ոչ լավ վարպետներին վարձատրելո վրա։
Սանտեխնիկայի աշխատանքները նույնպես բաժանված է մի քանի փուլերի
- նախագծում
- որոշում խողովակների անցկացման վայրերը
- նյութերի ընտրություն
- քանդման աշխատանքներ
- խմելու ջրի, կոյուղու, ջեռուցման խողովակների անցկացում
- ջեռուցման մարտկոցների, ծորակների, լվացարաների և այլ հարակից պարագաների տեղադրում
Պատերի և առաստաղների հարդարում
Գրեթե միշտ ավարտական աշխատանքները սկսվում են առաստաղից: Այսօր բազմամակարդակ առաստաղները, ներկառուցված լամպերով կամ դեկորատիվ վահանակներով դառնում են ավելի տարածված: Կախովի առաստաղները նույնպես չեն կորցրել իրենց արդիականությունը։ Հարկ է նշել, որ բազմամակարդակ առաստաղները սովորաբար տեղադրվում են գիպսաստվարաթղթից: Իսկ առաստաղի ծածկույթում լրացուցիչ լամպերի առկայությունը օգնում է սենյակն ավելի լուսավոր դարձնել:
Առաստաղը ավարտելուց հետո սովորաբար սկսվում են պատերը հարդարելու աշխատանքները: Պատերի ձևավորման համար շատ ավելի շատ նյութեր կան, քան առաստաղների համար: Հաճախորդի խնդրանքով հնարավոր է կատարել գեղարվեստական մոդելավորում, ամրացնել տարբեր պաստառներ, խցանե սալիկներ կամ դեկորատիվ վահանակներ: Այստեղ հաճախորդի երևակայության թռիչքը սահմանափակվում է միայն նրա ֆինանսական հնարավորություններով և հարդարման նյութերով աշխատող արհեստավորների պրոֆեսիոնալիզմով:
Բնակարանների և տների սեփականատերերը վաղուց մոռացել են այն ժամանակները, երբ վերանորոգումը բաղկացած էր միայն տարածքի սպիտակեցումից: Այսօր դեկորատիվ առաստաղները, գեղարվեստական մոդելավորումը, թանկարժեք պաստառներն ու պանելային դեկորները հնարավորություն են տալիս ցանկացած բնակարան վերածել շքեղ պալատի կամ ժամանակակից և հարմարավետ վայրի։ Այս արդյունքին կարելի է հասնել դիմելով տարբեր տեսակի հարդարման մեթոդների:
Հարդարման աշխատանքներում օգտագործվող նյութերի մեկ այլ բնութագիր նրանց մաշվածության դիմադրությունն է: Հարդարման աշխատանքների համար տարբեր նյութերը տարբեր գներ ունեն: Բնականաբար, էլիտար տեսակի պաստառների գինը շատ ավելի բարձր կլինի, քան սովորական թղթե պաստառի գինը։ Այսօր բոլորը կարող են ձեռք բերել նյութեր հարդարման աշխատանքների համար ցանկացած գնային կատեգորիայով: Մի մոռացեք, որ թանկարժեք նյութերը միշտ չէ, որ նշանակում են լավը: Հետեւաբար, արժե ուշադրություն դարձնել շինարարական արտադրանքի որակի վրա:
Ավարտման աշխատանքների բոլոր նյութերը պետք է համակցված լինեն միմյանց հետ: Սրանից է կախված աշխատանքի արդյունքն ինքնին և բնակարանի կամ գրասենյակի ձևավորումը։ Այդ իսկ պատճառով հարդարման աշխատանքների համար անհրաժեշտ բոլոր նյութերը ձեռք բերելիս պետք է անպայման խորհրդակցել մասնագետների հետ։ Իհարկե, դուք կարող եք ընտրել սենյակի պաստառներ, իսկ լոգարանի համար սալիկները, սակայն դրանց քանակը կարող է հաշվարկել միայն փորձառու վարպետը։ Պատերի հարթեցման համար պաստառի սոսինձ և նյութեր ընտրելիս մի անտեսեք մասնագետների խորհուրդները: Ի վերջո, կատարված աշխատանքի որակը կախված կլինի նյութերի որակից:
Հատակ
Հատակը նույնպես շատ կարևոր տար է վերանորոգման մեջ, քանի որ սխալ ընտրությունը հետագայում կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ, ուստի հետագա անոխորժություներից խոսափելու համար լավ կլինի խոհուրդ հարցնեքեք այդ գործի վարպետներից։
Հատակը մինչև վերջնական տեսքի բերել կատարվում են մի շարք աշխատանքներ՝
- նախագծում
- ընտություն
- ջերմամեկուսացում, ջրամեկուսացում և ձայնամեկուսացում
- տաքացվող հատակի մոնտաժում՝ ջրով կամ հոսանքով
- հարդեցում
- սալիկի ամրացում, լամինատի կամ այլ նյութերով հավաքում
Այսօր շուկայում կան բազմաթիվ և բազմատեսակ հատակի նյութեր, որոնց մեջ մարդիկ խճճվում են, չիմանալով որը ընտրել՝ գեղեցիկը, որակովը, դիմացկունը, թանկը, էժանը, բրենդայինը թե մեկ ուրիշը։ Այսպիսի հարցերում ձեզ կօգնեն Fast Modern House — ի դիզայներները և վարպետները։
Ջեռուցում
Յուրաքանչուր տան ամենակարևոր առանձնահատկություներից է ջեռուցումը կամ հովացումը։ Առանց այս երկուսի դժվար կլինի դիմակայել ամռան տապին կամ ձմռան ցրտին, ուստի հարկավոր է ճիշտ ընտրություն կատարել խորհրդակցելով ոլորտի լավագուն մասնագետների հետ։ Այսօր շուկայում հաճախորդի ընտրությունը մեծ է, կան բազմաթիվ ջեռուցման տեսակներ՝ ջրով, հոսանքով, գազով, հարկավոր է ուղակի հասկանալ թե որն է ձեր գրպանին հասու։
Յուրաքանչուրը վերանորոգումից առաջ պետք է իմանա թե ջեռուցման և հովացման ինչ տարբերակներ գոյություն ունեն որպեսզի կարողա ճիշտ ընտրություն կատարել հարմարավետության, գեղեցկության և նրբագեղության մեջ։
Ժամանակակից ջեռուցման համակարգեի տեսակներից են
- գազով մարտկոցային ջեռուցումը
- հոսանքով մարտկոցային ջեռուցումը
- հոսանքով տաքացվող հատակները
- ջրով տաքացվող հատակներրը
- էլեկտրական բուխարիները
- էլեկտրական պանելները
- Արևային պանելները
- օդորակիչները (ներկառուցվող և արտակառուցվող)