Վերանորոգման այս տեսակը ավելի շուտ բնակարանի թարմացում է` բյուջետային քիչ ծախսերով:
Այն իր մեջ չի ներառում կոնստրուկտիվ փոփոխություններ կատարելը, ջրագծերի և էլեկտրականության մոնտաժման աշխատանքները, ինչպես նաև պատերի և առաստաղի ամբողջական հարդարումը և կահույքի փոփոխությունը։
Վերանորոգման այս տարբերակը իր մեջ ներառում է կոսմետիկ թերությունների վերացումը`այսինքն պատերի վնասված հատվածների վերացումը՝ ինչպիսիք են առակա ճաքերը, փոսերը և այլն։
Նախկին կամ նոր գույներով ներկում։
Դռների և հատակի ներկումը կամ փոփոխություն։
էլեկտրական ջահերի, վարդակների և անջատիչների փոփոխութուն։
Սանհանգույցի թարմացում (ծորակներ, դուշ, զուգարանակոնք և այլն)։
Ընդհանրապես այսպիսի վերանորոգում կատարվում է յուրաքանչյուր 8-10 տարին մեկ։
Տարբերակը հարմար է հատկապես երբ պատրաստվում եք բնակարանը թարմ վիճակով վարձով հանձնելու։
Այսպիսի վերանորոգման համար ձեզ հարկավոր կլինի 1մ² համար 15-25000 դրամ տրամադրել միայն վարպետներին։
Կապիտալ վերանորոգում
Վերանորոգման այս տարբերակը իր մեջ ներառում է
Կոնստրուկտիվ փոփոխություններ կատարելը պատերի ապամոնտաժում և նոր կոնսստրուկցիաներով հավաքումը։
Ջրագծերի ամբողջական փոփոխությունը կամ մոնտաժումը։
Էլեկտրականության ամբողջական փոփոխությունը կամ մոնտաժումը։
Առաստաղի և պատերի ամբողջական հարդեցումը և հարդարումը։
Հատակի ամբողջական հարդեցումը և հավաքումը։
Նոր ջեռուցման Հմակարգերի տեղադրումը։
Այս տարբերակը հարմար է հատկապես նորակառույց բնակարանների համար։
Արժեքը տատանվում է 1մ² համար 40-45000 դրամի սահմաններում։
Եվրովերանորոգում
Վերանորոգման այս տարբերակը համարվում է ամենաթանկարժեքը և ամենաարդյունավետը։
Այն իրենից ենթադրում է բնակարանի ամբողջական փոփոխություն և հարմարեցում Եվրոպական ստանդարտներին։
Այս վերնորոգումը իր մեջ ներառում է
Պատերի ապամոնտաժումը և նոր նախագծով կառուցում
Smart համակարգերի տեղադրումը
Էլեկտրականություն (ամբողջական մոնտաժումով)
Ջեռուցում (ամբողջական մոնտաժումով)
Օդափոխություն (ամբողջական մոնտաժումով)
Բարձրորակ նյութերով պատերի, հատակի և առաստաղի մոնտաժում և հարդարում
Թանկարժեք փայտյա դռների և կահույքի տեղադրումը։
1մ² արժեքը տատանվում է 60000-85000 դրամի սահմաններում։