Յուրաքանչյուր մարդ, ով պատրաստվում է վերանորոգել իր բնակարանը պարտավոր է որոշակի պատկերացում կազմել կատարվող աշխատանքների , բարդությունների, տեսակների և ֆինասնսակն չափսերի մասին։
Շատ հաճախ են մարդիկ շփոթում թե ինչ վերանորոգում են իրենք ուզում կամ ինչ վերանորոգում են արդեն իրականացրել, հենց այս պատճառով է երբ մարդիկ օրինակ կապիտալ վերանորոգում են իրականացնում և կարծում են որ իրենց կատարած աշխատանքը եվրոպական մակարդակի վերանորոգում է։
Այսպիս շփոթություններից խուսափելու համար կարդացեք ստորև՝
Գոյություն ունի երեք մակարդակի վերանորոգում՝ կոսմետիկ, կապիտալ և եվրովերանորոգում։ Սրանցից յուրաքանչույուրի ժամանակ մեծ մասամբ կատարվում են տարբեր աշխատանքներ որոնց առանձին-առանձին անրադառնում ենք ներքևում։
Կոսմետիկ վերանորոգում
Վերանորոգման այս տեսակը ավելի շուտ բնակարանի թարմացում է` բյուջետային քիչ ծախսերով:
Այն իր մեջ չի ներառում կոնստրուկտիվ փոփոխություններ կատարելը, ջրագծերի և էլեկտրականության մոնտաժման աշխատանքները, ինչպես նաև պատերի և առաստաղի ամբողջական հարդարումը և կահույքի փոփոխությունը։
Վերանորոգման այս տարբերակը իր մեջ ներառում է կոսմետիկ թերությունների վերացումը`այսինքն պատերի վնասված հատվածների վերացումը՝ ինչպիսիք են առակա ճաքերը, փոսերը և այլն, և վերջում նախկին կամ նոր գույներով ներկելը։
Դռների և հատակի ներկումը կամ փոփոխություն։
էլեկտրական ջահերի, վարդակների և անջատիչների փոփոխութուն։
Սանհանգույցի թարմացում (ծորակներ, դուշ, զուգարանակոնք և այլն)։
Ընդհանրապես այսպիսի վերանորոգում կատարվում է յուրաքանչյուր 8-10 տարին մեկ։
Տարբերակը հարմար է հատկապես երբ պատրաստվում եք բնակարանը թարմ վիճակով վարձով հանձնելու։
Այսպիսի վերանորոգման համար ձեզ հարկավոր կլինի 15-25000 դրամ 1մ² համար տրամադրել ։
Կապիտալ վերանորոգում
Վերանորոգման այս տարբերակը ի տարբերություն կոսմետիկի ավելի շատ ժամանակ և խնայողություներ է պահանջում։ Այն իր մեջ ներառում է՝
Կոնստրուկտիվ փոփոխություններ կատարելը պատերի ապամոնտաժում և նոր կոնստրուկցիաներով հավաքումը։
Ջրագծերի ամբողջական փոփոխությունը կամ մոնտաժումը։
Էլեկտրականության ամբողջական փոփոխությունը կամ մոնտաժումը։
Առաստաղի և պատերի ամբողջական հարդեցումը և հարդարումը։
Հատակի ամբողջական հարդեցումը և հավաքումը։
Նոր ջեռուցման Հմակարգերի տեղադրումը։
Այս տարբերակը հարմար է հատկապես նորակառույց բնակարանների համար։
Արժեքը տատանվում է 1մ² համար 70-85000 դրամի սահմաններում՝ նյութերը ներառված։
Եվրովերանորոգում
Վերանորոգման այս տարբերակը համարվում է ամենաթանկարժեքը և ամենաարդյունավետը։ Այն իրենից ենթադրում է բնակարանի ամբողջական փոփոխություն և հարմարեցում Եվրոպական ստանդարտներին։
Այս վերնորոգումը իր մեջ ներառում է
Պատերի ապամոնտաժումը և նոր նախագծով կառուցում
Smart համակարգերի տեղադրումը
Էլեկտրականություն (ամբողջական մոնտաժումով)
Ջեռուցում (ամբողջական մոնտաժումով)
օդափոխություն (ամբողջական մոնտաժումով)
Բարձրորակ նյութերով պատերի, հատակի և առաստաղի մոնտաժում և հարդարում։
Թանկարժեք փայտյա դռների և կահույքի տեղադրումը։
1մ² արժեքը տատանվում է 800000-105,000 դրամի սահմաններում՝ նյութերը ներառված։