Յուրաքանչուր անհատ ով ուզում է վերանորոգել իր բնակարանը, պետք է որոշակի պատկերացում կազմի վերանորոգման հետ կապված դժվարություների, հետաքրքրություների և պլաների մասին։ Այս ամենի մասին տեղեկություներ կարող եք ստանալ ստորև՝
Հաճախ է խոսվում այն մասին որ բնակարանի վերանորոգումը իրականացվում է փուլերով և որոշակի դժվարություներով, իսկ որո՞նք են այդ փուլերը և դժվարություները․
Ի՞նչ պետք է անի վերանորոգողը
Նախ՝ յուրաքանչյուր բնակարանի վերանորոգում գլխավորապես կախված է նրանից թե ինչքան բյուջե է հատկացվում։ Բյուջեն հստակեցվելուց հետո արդեն սկսում է բնակարանի վերանորոգման փուլային գործընթացը։ Առաջին հերթին դիզայների կողմից կազմվում է նախագիծ, այսինքն բնակարանի պլանավորում և 3D մոդելավորում՝ ըստ տանտիրոջ նախասիրություների և առաջարկների։ Նախագիծը բնակարանի տիրոջ հետ համաձայնեցնելուց հետո անցում է կատարվում երկրորդ փուլին՝ նախահաշիվ կազմելուն։
Ի՞նչ պետք է անի վերանորոգողը
Այդ դեպքում ձեզ հարկավոր կլինի որոշակի պատկերացում ունենալ թե ինչպիսի բնակարան եք դուք ուզում ստանալ, լավ կլինի ձեռքի տակ ունենալ որոշ նկարներ, կատալոգներ և պատկերացումներ։ Այս ամենը հարկավոր է հաջորդ փուլին անցնելու համար՝ այսինքն նախահաշվին։
Իսկ ի՞նչ է նախահաշիվը և ի՞նչի համար է կարևոր ունենալ
Բնակարաների վերանորոգման ժամանակ լինում է երկու հիմնական նախահաշիվ՝ մեկը օգտագործվող նյութերի, իսկ մյուսը կատարվող աշխատանքների։ Հենց այս երկուսի շնորհիվ է որ բնակարանի տերը նախօրոք՝ մինչև վերանորոգում սկսել տեղեկանում է, թե ինչի վրա ինչքան գումար է ծախսելու։
Առաջինը՝ նյութերի նախահաշիվը, իր մեջ ներառում է օգտագործվող նյութերը, դրանց քանակը և արժեքը։ Իսկ երկրորդը՝ կատարվող աշխատանքների նախահաշիվը, ներառում է կատարվող աշխատանքները, դրանց մակերեսները և արժեքներ։
Հաջորդ փուլը, որը հենց իրականացվում է նախահաշիվ կազմելու հետ մեկտեղ նյութերի և վերանորոգման հետ կապված որոշ տարերի(էլեկտրականության,սանտեխնիկայի, ջեռուցման և այլն) ընտրությունն է։ Հենց այս ընտրություններից է կախված նյութերի և աշխատանքների արժեքները։
Ընտրություներից հետո սկսվում են արդեն վերանորոգման գործընթացը․ շատ հաճախ է լինում երբ ընտրություները և նախահաշիվ իրականացվում են հենց վերաանորոգման աշխատանքների ընթացքում, կախված պատվիրատուների շտապողականության հետ։
Վերանորոգումը իր հերթին ընթանում է ենթափուլերով, նախ՝ իրականացվում են ապամոնտաժման աշխատանքներ, եթե կարիքը կա, ապա սկսվում է մնացած գործընթացը՝ սենյակների կառուցում, պատերի, առաստաղի և հատակի հարդեցում, էլեկտրալարերի, ջրատարերի և ջեռուցման համակարգերի անցկացում, պատերի հարդարում և հատակի հավաքում։
Այս գործընթացներից շատերը իրականացվում են համատեղ, կախված աշխատող վարպետների քանակից։
Հարդարման գործընթացը ավարտելուց հետո սկսում է բնակարանի կահավորումը և վերջնական տեսքի բերվելը։ Բնակարանի կահավորումը համարվում է վերանորոգման մեջ ամենաթանկարժեք փուլը, իհարկե սա կախված է հաճախորդի ցանկություների հետ՝ սկզբում դիզայնի իսկ հետո նյութերի։
Այնուամենայիվ թերևս կահույքը ամենաթանկարժեքն է համարվում, բայց հենց կահույքն է որ բնակարանին տալիս է հարմարավետություն և շքեղություն․ և վերջում եթե ցանկանում եք վերանորոգումը ավարտելուց մի քանի օր հետո տեղափոխվել նոր բնակարան, ապա պետք է նախօրոք՝ վերանորոգումը ավարտելուց ամենաքիչը 20 օր շուտ դիմեք կահույքագործներին, բնակարանի կահավորամբ զբաղվելու համար։