Շատ կարևոր է թե ինչպես է տունը վերանորոգված: Խոսքը միայն տեսողական էսթետիկայի մասին չէ. տան բովանդակությունը պետք է լինի հարմարավետ և ֆունկցիոնալ: Բնակարանին ժամանակակից և գեղեցիկ տեսք հաղորդելու համար ձեզ հարկավոր կլինի ունենալ որոշակի դիզայներական պատկերացումներ,
Տունը, յուրաքանչյուր մարդու ամենակարևոր և ամենասիրելի վայրն է, ուստի հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել նրա ձևավորմանը։
Նախևառաջ, բնակարանի սեփականատերն է որոշում, թե ինչպիսի տեսք կունենա իր տան ինտերիերը (ինքնուրույն կամ դիզայների հետ միասին): Իսկ դիզայները հաշվի առնելով մի շարք հանգամանքներ բնակարանատիրոջը տալիս է նախագիծը։
Իսկապես շատերն են այն սխալ կարծիքին, որ դիզայնի վրա գումար ծախսելը հավելյալ վատնում է, բայց իրականում լրիվ հակառակն է, առանց դիզայներական նախագծի վերանորոգումը իրականացվում է չափից դուրս անկազմակերպ։
Նախ առանց հստակ նախագծի բնակարանատերը չի կարող տեղեկանալ, թե ինչքան գումար կծախվսի վերանորոգման ամբողջ ընթացքում և ինչ կստանա վերջում։ Շատ քիչ դեպքեր են լինում որ առանց նախագծի վերանորոգում ավարտվում է հենց բնակարանատիրոջ պատկերացումներով։ Բացի այս ամենը, նաև հենց դիզայների նախագծի շնորհիվ է, որ դուք կկարողանք հստակ գումարի սահմաներում ավարտել վերանորոգում։
Այսօր աշխարը փոխվում է, և դիզայներների պահանջարկը գնալով մեծանում է, որովհետև շատերն են արդեն ընդունում այն փաստը, որ առանց դիզայների իրենց նոր բնակարանը չի տարբերվի նախկինից կամ հարևանի բնակարանից։ Նաև պետք է չմոռանանք, որ ամեն աշխատանք ունի իր մասնագետը և հենց այդ մասնագետն էլ կարող լավագույն ձևով իրականացնել այն։ Հավատացեք եթե չենք տիրապետում դիզայներական հմտություներին, ապա մեր պատկերացումները հավասար են վերանորոգման հմտություներին չտիրապետող վարպետի կողմից կատարված աշխատանքի։
Ի՞նչ է անում դիզայները
Դիզայները ձևավորում է ինտերիերը՝ հիմնվելով մասնագիտական գիտելիքների և հաճախորդների նախասիրությունների վրա: Նա կատարում է մեծ աշխատանք՝ տարածքը զրոյական վիճակով վերցնելով նա ստեղծում գեղեցիկ իներյեր։ Նա ուսումնասիրում է դասավորությունը, հավաքում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ ոճով է հաճախորդը տեսնում բնակարանը, ով է ապրելու դրանում, ինչ տարրեր են բացարձակապես անհրաժեշտ, ինչ գույնի դիզայն է ուզում:
Ստեղծում է բնակարանի 3D մոդել՝ դիզայնի մանրամասները մշակելու համար՝ հաշվի առնելով սենյակի իրական համամասնությունները։
Գծում է կապի, էլեկտրականության տեղադրման եղանակները։ Մշակում է գունային գունապնակ յուրաքանչյուր սենյակի համար՝ պատեր, առաստաղ, հատակի գույն:
Պլանավորում է, թե ինչ նյութեր կստեղծեն դիզայնի հիմքը: Միևնույն ժամանակ, դիզայները գնահատում է ոչ միայն տեսողական բաղադրիչը, այլև նյութերի ֆունկցիոնալությունը, դրանց որակը, մաշվածության դիմադրությունը և խնամքի առանձնահատկությունները:
Լրացնում է նախագիծը կահույքով, կենցաղային տեխնիկայով։
Մշակում է լուսավորության սխեման:
Պատրաստում է առաջիկա վերանորոգման աշխատանքների տեխնիկական նկարագրությունը, նյութերի ցանկը և նախահաշիվը:
Աշխատանքի տարբեր փուլերում դիզայները հաճախորդի հետ ստուգում է նախագիծը, փոփոխություներ կատարում՝ անհրաժեշտությունից ելնելով։
Դիզայների շնորհիվ հաճախորդը կարճ ժամանակահատվածում ստանում է պատրաստի բնակարան՝ ցանկալի ինտերիերով և գեղեցիկ վերանորոգված։